«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են...

Ասում են...
11.10.2016 | 00:36

...թե Կարեն Կարապետյանը, որը երբեք չի խզել հարաբերությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, վարչապետ նշանակվելուց առաջ հեռաձայնել է Ռոբերտ Սեդրակիչին և տեղյակ պահել «կատարվելիքի» մասին: Ըստ որոշ աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանը վերջինիս խորհուրդ է տվել` չգնալ-չմտնել նման բեռի տակ: «Կգնաս, կվարկաբեկվես, տնտեսության հերն ընենց չեն անիծել»,- ասել է երկրորդ նախագահը, որը վերջին շրջանում ավելի շատ ԱՄՆ-ում է բնակվում:

Դիտվել է՝ 7205

Մեկնաբանություններ